Հայաստանում Իտալիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՆ ղեկավարին 1 հուլիսի 2009 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 1-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինիին հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը հաջողություն մաղթեց նրան դիվանագիտական առաքելության կատարման գործում` հույս հայտնելով, որ դեսպանն աշխատանքի ընթացքում իր նշանակալի ներդրումը կունենա հայ-իտալական բարեկամական փոխգործակցության ընդլայնման եւ խորացման գործում: Դեսպան Սկապինին, կարեւորելով հայ-իտալական փոխադարձ համակրանքի ու ջերմ հարաբերությունների ձեւավորված ավանդույթը, նշեց, որ կանի առավելագույնը առկա համագործակցությունն ամրապնդելու եւ զարգացնելու ուղղությամբ:Զրույցի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առեւտրատնտեսական եւ մշակութային համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:Հանդիպմանը նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սկապինին անդրադարձան նաեւ Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերություններին եւ այդ շրջանակներում երկկողմ համագործակցությանը: Զրուցակիցները քննարկեցին նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ըստ Եվրախորհրդարանի նախկին նախագահի, Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր Իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կփոխարինի նրան ՊՆ ղեկավարի պաշտոնում, գրում է թերթը Արմեն Երիցյանի խոսքով, «Օրինաց երկրի» ընտրացուցակում իր տեղը կորոշի կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Էդուարդ Շարմազանովն ու Գագիկ Մելիքյանը մտնում են ՌԴ նախագահի ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմի մեջ |