Երեւանը գործնական քայլեր է ակնկալում Անկարայից հարաբերությունների կարգավորման ուղղությամբ 3 հուլիսի 2009 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական Երեւանը գործնական քայլեր է ակնկալում Անկարայից հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հունաստանի ԱԳ նախարար Դորա Բակոյանիսի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Հայաստանն ու Թուրքիան պայմանավորվածության են հասել առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու վերաբերյալ: Եթե Անկարան պատրաստ է իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք կարող ենք միայն ողջունել դա եւ գործնական քայլեր ակնկալել նրանից այդ ուղղությամբ»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը: Ըստ Է.Նալբանդյանի, Երեւանի ու Անկարայի միջեւ ոչ միայն երկխոսություն է ընթանում, այլ կողմերը նաեւ լուրջ բանակցություններ են վարում, որոնց նոր փուլը սկսվել է 2008թ. սեպտեմբերին: «Նախկինում Թուրքիան նախապայմաններ էր ներկայացնում հարաբերությունների հաստատման ու սահմանի բացման համար: Այդ նախապայմանները կապված էին ղարաբաղյան հակամարտության կարգավորման ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հետ»,-հիշեցրել է ՀՀ ԱԳ նախարարը` հավելելով, որ բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել` կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների: Ըստ Եվրախորհրդարանի նախկին նախագահի, Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր Իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կփոխարինի նրան ՊՆ ղեկավարի պաշտոնում, գրում է թերթը Արմեն Երիցյանի խոսքով, «Օրինաց երկրի» ընտրացուցակում իր տեղը կորոշի կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Էդուարդ Շարմազանովն ու Գագիկ Մելիքյանը մտնում են ՌԴ նախագահի ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմի մեջ |