Թուրքիան պետք է պահպանի եւ հարգի Հայաստանի հետ պայմանավորվածությունները 6 հուլիսի 2009 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, եւ Եվրոպայի վերջին փակ սահմանը պետք է բաց լինի: Այդ մասին Երեւանում Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների, բայց մենք թույլ չենք տա օգտագործել այդ բանակցությունները միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով»,- նշել է ՀՀ նախագահը:Սերժ Սարգսյանի կարծիքով, Թուրքիան պետք է հետեւի եւ հարգի փոխադարձ պայմանավորվածությունները: «Ցավոք սրտի, Հայաստանի դեպքում պայմանավորվածությունները կարող են միայն խորացնել անվստահության մթնոլորտը եւ հետագայում մեծ ջանքեր պահանջել հարաբերությունների կարգավորման համար»,- նշել է Սարգսյանը: Ըստ Եվրախորհրդարանի նախկին նախագահի, Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր Իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կփոխարինի նրան ՊՆ ղեկավարի պաշտոնում, գրում է թերթը Արմեն Երիցյանի խոսքով, «Օրինաց երկրի» ընտրացուցակում իր տեղը կորոշի կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Էդուարդ Շարմազանովն ու Գագիկ Մելիքյանը մտնում են ՌԴ նախագահի ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմի մեջ |