«Միացում» շարժումը կազմակերպել է բողոքի ակցիա հայ-թուրքական Արձանագրությունների դեմ

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում «Միացում» շարժումը կազմակերպել է բողոքի ակցիա հայ-թուրքական Արձանագրությունների դեմ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը, Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվել էր մոտ 150 մարդ` «Ոչ հայ-թուրքական արձանագրություններին», «Կասեցնել հակահայկական գործընթացը» պաստառներով: Շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով, հայերը խնդրելու բան չունեն թուրքերից, Թուրքիան է պարտք Հայաստանին: «Արձանագրությունների ստորագրումը կբերի նոր ցեղասպանության, մենք միայն պետք է պահանջենք մեր իրավունքները: Ներկա դրությունը` Հայաստանի ներքին քաղաքականության արդյունքն է, որում մեղավոր են իշխանությունները: Մենք պետք է հայտարարենք, որ իշխանությունը պարտավոր է հաշվի առնել ժողովրդի կարծիքը: Մենք վստահ ենք, որ հայ ժողովրդի մեծամասնությունը դեմ է այդ Արձանագրություններին: Դա խնդրի լուծում չէ, որը չի սկսվում եւ չի ավարտվում հոկտեմբերի 14-ին: Մենք պարտավոր ենք ելք գտնել այդ փակուղուց, իսկ իշխանությունը թող մտածի, թե ինչպես է արդարանալու ժողովրդի առաջ»,-ասաց Սեֆիլյանը:



Ցուցարարները հանձնեցին բողոքի նամակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին` այն նախագահ Նիկոլա Սարկոզիին փոխանցելու համար: Նամակը ընդունեց դեսպանատան աշխատակիցը: Ակցիայի մասնակիցները քայլեցին դեպի ՌԴ եւ ԱՄՆ-ի դեսպանատներ, որտեղ դեսպաններին փոխանցվեցին նմանատիպ նամակներ:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---