Հայաստանն ու Ռուսաստանը պետք է զարգացնեն համագործակցությունը զանազան ուղղություններով

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարԱրթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան ՎյաչեսլավԿովալենկոյին: Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-ռուսական հարաբերությունների առկա մակարդակը:



Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը եւ Ռուսաստանը, որպես ռազմավարական գործընկերներ, ակտիվ համագործակցում են տարբեր ուղղություններով: Սերտ համագործակցություն է ձեւավորվել նաեւ երկու երկրների անվտանգության խորհուրդների միջեւ: Կողմերը համակարծիք են եղել Հայաստանիեւ Ռուսաստանի միջեւանվտանգության, տնտեսության, կրթության եւ մշակույթի ոլորտներում համագործակցությանը նոր թափ հաղորդելու անհրաժեշտության հարցում:



Դեսպանն Արթուր Բաղդասարյանին է փոխանցել Ռուսաստանի Ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամլո գրասենյակը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---