Սերժ Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ, հաղորդում է ՀՀ ղեկավարի մամլո ծառայությունը:



Ուղերձում ասված է.



«Հարգելի Նիկոլայ Իվանի,



Ձեր հոբելյանի կապակցությամբ ընդունեք սրտանց շնորհավորանքներս եւ անկեղծ մաղթանքներս ` քաջառողջություն, բարօրություն եւ հաջողություններ Ձեզ:



Ձեր բազմամյա պետական գործունեության ընթացքում դրսեւորվեցին ճկուն քաղաքական գործչի, բարձրակարգ մասնագետի, խորաթափանց վերլուծաբանի, ստեղծագործաբար մտածող ղեկավարի եւ հմուտ կազմակերպչի Ձեր վառ, առանձնահատուկ մասնագիտական եւ մարդկային հատկանիշները: Մշտապես եւ ցանկացած պայմաններում Ռուսաստանի եւ նրա բարեկամների շահերի ծառայությանը ուղղված հենց այդ որակներն արժանացրին Ձեզ հարգանքի եւ հեղինակության ոչ միայն ռուսական պետության ու հասարակության մեջ, այլեւ նրանց սահմաններից դուրս:



Հաճելի է գիտակցել, որ Դուք միշտ մեծ ուշադրությամբ եք վերաբերվել Հայաստանին, ընդունել եք նրա խնդիրներն ինչպես Ձերը եւ շատ բան եք արել, որպեսզի օգնեք եւ աջակցեք Հայաստանին ու նրա ժողովրդին: Եւ հիմա Ձեր գործունեությունն ուղղված է ռուս-հայկական միջպետական հարաբերությունների համակողմանի զարգացմանն ու ամրապնդմանը` ի շահ մեր երկրների եւ ժողովուրդների:



Հարգելի Նիկոլայ Իվանի, թույլ տվեք մաղթել Ձեզ երկար տարիների կյանք եւ երջանկություն: Թող պետությանը, հասարակությանն ու ժողովրդին ծառայելու ճանապարհին Ձեզ մշտապես ուղեկցի հաջողությունը, երբեք չլքի ոգու կորովը եւ վստահությունը»:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---