Արամ Կարապետյան. Ես կարծում եմ, որ մեր ամենաակտիվ գործողությունները դեռեւս առջեւում են

PanARMENIAN.Net - «Մենք ակտիվորեն կմասնակցենք բոլոր այն միջոցառումներին, որոնք ուղղված են հայ-թուրքական արձանագրությունների ընդունման կասեցմանը»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ըստ նրա, կուսակցությունը նաեւ ակտիվորեն կմասնակցի խորհրդարանական լսումներին` ցույց տալու համար, թե որքան են արձանագրությունները հակասում Հայաստանի շահերին:



Անդրադառնալով համագործակցությանը Դաշնակցության հետ` Կարապետյանը հաղորդել է, որ այս պահի դրությամբ ներքին համաձայնեցվածության արդյունքում «Նոր ժամանակները» ստանձնել են բացատրական աշխատանքը, իսկ ակտիվ գործողությունները վարում է Դաշնակցությունը: «Սակայն ես կարծում եմ, որ մեր ամենաակտիվ գործողությունները դեռեւս առջեւում են»,-ասել է Կարապետյանը:



«Նոր ժամանակների» նախագահը հավելել է, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո, իշխանությունները կանեն ամեն ինչ, որպեսզի այդ փաստաթղթերը վավերացվեն ՀՀ ԱԺ կողմից:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---