«Ժառանգություն» կուսակցությունը նախագահին կոչ է արել դիմել ՀՀ Սահմանադրական դատարան

PanARMENIAN.Net - «Այսօր «Ժառանգություն» կուսակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ է ուղարկել` խնդրելով ՀՀ Սահմանադրական դատարան դիմել հայ-թուրքական նախաստորագրված Արձանագրությունների ուսումնասիրության համար»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:



Սաֆարյանն ընդգծել է, որ նախագահին հղված նամակում նաեւ հայ-թուրքական Արձանագրությունների հարցի վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու մասին կոչ է պարունակվում: Նա ավելացրել է, որ բոլոր քննարկումները պետք է սկսվեն նախքան այդ փաստաթղթերի ստորագրումը, քանի որ դրանց ստորագրումից հետո որեւէ քննարկումներն այլեւս իմաստ չեն ունենա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---