ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունն ընթանում է ղարաբաղյան հարցի կարգավորման ակտիվացման ժամանակահատվածում25 նոյեմբերի 2009 - 15:38 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ի նախագահությունն անցնում է Ղազախստանին այնպիսի ժամանակահատվածում, երբ տեղի են ունենում մի շարք կարեւորագույն գործընթացներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանելիս ասաց ԵԱՀԿ խորհրդարանական ասամբլեայում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արամ Սաֆարյանը ` Երեւանում կայացած «ԵԱՀԿ-ում Ղազախստանի մոտալուտ նախագահությունը. հնարավորություններն ու հեռանկարները» շնորհանդեսի շրջանակներում: «ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը հատկապես հիմա է շատ կարեւոր, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում աշխուժություն է նկատվում: Բացի այդ, 2010 թ. սպասվում է եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ակտիվ քննարկումներ, որը նույնպես շատ կարեւոր է Հայաստանի համար», - ասաց Արամ Սաֆարյանն, ավելացնելով, որ այդ քննարկումները վերաբերում են ԵԱՀԿ-ի` որպես անվտանգության հարցերով զբաղվող կազմակերպության ապագային: ԵԱՀԿ ԽԱ-ի հայկական պատվիրակության ղեկավարը Ղազախստանի նախագահության կարեւորությունը այդ կազմակերպությունում գնահատեց նաեւ հայ-ղազախական հարաբերությունների տեսակետից, մասնավորապես, միջխորհրդարանական մակարդակով: Արամ Սաֆարյանը նաեւ հայտնեց, որ 2010 թ.` տարվա սկզբում եւ վերջում Ղազախստանի ԱԳՆ ղեկավարը կայցելի Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածաշրջան: Ըստ Եվրախորհրդարանի նախկին նախագահի, Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր Իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կփոխարինի նրան ՊՆ ղեկավարի պաշտոնում, գրում է թերթը Արմեն Երիցյանի խոսքով, «Օրինաց երկրի» ընտրացուցակում իր տեղը կորոշի կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Էդուարդ Շարմազանովն ու Գագիկ Մելիքյանը մտնում են ՌԴ նախագահի ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմի մեջ |