Իլհամ Ալիեւի հայտարարության մեջ տրյուկի ու շանտաժի տարրեր են նկատվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին ռազմատենչ հայտարարությունը նախքան մյունխենյան հանդիպումը պետք է լուրջ ընդունել, բայց այնտեղ նաեւ տրյուկի ու շանտաժի տարրեր են նկատվում»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի հարցերով Հայաստանի խորհրդարանի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը:



Կարապետյանի խոսքով, հայկական կողմի պատասխանը համարժեք չէ Ադրբեջանի բարձրաստիճան անձանց հայտարարություններին: Նա նկատեց նաեւ, որ Ալիեւն իր հայտարարությամբ խաչ քաշեց իր եւ Հայաստանի նախագահի ստորագրած Մայնդորֆյան հռչակագրի վրա, քանի որ արդեն բացահայտ հայտարարեց Ադրբեջանի` ուժ կիրառելու պատրաստակամության մասին:



ՀՅԴ խմբակցության անդամը նկատեց նաեւ, որ եթե Ադրբեջանը վստահ լիներ մարտի դաշտում իր հաղթանակի հարցում, ապա անպայմանորեն կվերսկսեր ԼՂՀ դեմ ռազմական գործողությունները: «Բայց ԼՂՀ դեմ ռազմական գործողությունների վերսկսման դեպքում Ադրբեջանը կարող է անգամ կորցնել իր անկախությունը»,- նշեց Կարապետյանը:
 Ուշագրավ
Ըստ Եվրախորհրդարանի նախկին նախագահի, Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր
Իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կփոխարինի նրան ՊՆ ղեկավարի պաշտոնում, գրում է թերթը
Արմեն Երիցյանի խոսքով, «Օրինաց երկրի» ընտրացուցակում իր տեղը կորոշի կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը
Էդուարդ Շարմազանովն ու Գագիկ Մելիքյանը մտնում են ՌԴ նախագահի ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմի մեջ