ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով գտնվելով Բրատիսլավայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Սլովակիայի նախագահ Ռուդոլֆ Շուստերի հետ քննարկել է քաղաքական եւ տնտեսական բնույթի հարցեր: Երկու պետությունների ղեկավարները նշել են, որ Երեւանի եւ Բրատիսլավայի միջեւ գոյություն չունեն քաղաքական տարաձայնություններ, սակայն տնտեսական համագործակցությունը բավականին ցածր աստիճանի վրա է գտնվում, որի պատճառը համաձայնագրային իրավական բազայի բացակայությունն է: Այս ուղղությամբ, ինչպես հավաստիացրեցին պետությունների ղեկավարները, տարվում է նախապատրաստական աշխատանք: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցի վերաբերյալ Հայաստանի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը բոլոր իրավական հիմքերն ունի անկախ պետություն ճանաչվելու համար: Խնդիրը միայն Ադրբեջանից ԼՂՀ-ի «քաղաքակիրթ անջատման մեջ է», որն իրենց փորձով փայլուն ցուցադրել են Չեխիան եւ Սլովակիան: Յայոց ցեղասպանության մասին խոսելով, Սլովակիայի նախագահը խոստացավ այսուհետեւ չխոչընդոտել իր երկրում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ապրիլի 24-ի միջոցառումների անցկացմանը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---