ՀՀԿ քաղխորհրդի անդամները այլեւս չեն ընրտվի կուսակցության համագումարում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը լրագրողներին է հաղորդել, որ փոփոխություններ են կատարվել կուսակցության կանոնադրության մեջ, որի համաձայն ՀՀԿ քաղխորհրդի անդամները այլեւս չեն ընրտվի կուսակցության համագումարում: Այսուհետ Հայաստանի Հանրապետական կուսակցության Քաղխորհուրդը չի ընրտվի կուսակցության համագումարում, այլ կձեւավորվի կուսակցության այն անդամներից, որոնք զբաղեցնում են բարձր պետական պաշտոններ: «Քաղխորհրդում կընդգրկվեն տարբեր պաշտոններ զբաղեցնող անդամներ: Այդպես, օրինակ, Քաղխորհրդի անդամներ են պատգամավորներ, նախարարներ, մարզպետներ: Ինչ վերաբերում է կուսակցական աշխատողներին, ապա նրանք կարող են ընդգրկվել Քաղխորհրդի կազմում միայն կուսակցության գործադիր մարմնի առաջարկով»,-ասել է Է.Շարմազանովը:



Նա նաեւ նշել է, որ անկասկած, Քաղխորհրդի անդամներ կդառնան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը: Շարմազանովը համոզվածություն է հայտնել նաեւ, որ ՀՀԿ նախագահ կընտրվի Հայաստանի գործող նախագահը:
 Ուշագրավ
Ըստ Եվրախորհրդարանի նախկին նախագահի, Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր
Իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կփոխարինի նրան ՊՆ ղեկավարի պաշտոնում, գրում է թերթը
Արմեն Երիցյանի խոսքով, «Օրինաց երկրի» ընտրացուցակում իր տեղը կորոշի կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը
Էդուարդ Շարմազանովն ու Գագիկ Մելիքյանը մտնում են ՌԴ նախագահի ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմի մեջ