ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ «ԼՈՒԿՈՅԼ»-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - Այսօր «Լուկոյլ» ու «Տրանսնեֆտ» ռուսական ընկերությունների ղեկավարությունը կհանդիպի Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք կփորձեն համոզել նրանց Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարության նախագծի շահավետությունում: «Լուկոյլ»-ի նախագահ Վահիթ Ալեքպերովի խոսքերով` դրանից հետո հնարավոր կլինի այդ նախագծում մասնակցության մասին որոշում ընդունել: Ընդ որում Ալեքպերովը ընդգծել է, որ վերջնական որոշումը ընկերության ղեկավարությունը համաձայնեցնելու է Ռուսաստանի կառավարության հետ: Ինչպես հայտնի է ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերով կոմիտեն հանդես է եկել Բաքու-Ջեյհան նավթատարի շինարարությունում ռուսական ընկերությունների մասնակցությունը արգելելու նախաձեռնությամբ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Կալյուժնին հայտարարել է երկրի արտգործնախարարության կողմից այդ նախաձեռնությունը պաշտպանելու մասին, քանի որ այդ նավթատարի կառուցումը, որը շրջանցելու է Ռուսաստանի տարածքը, հակասում է Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական շահերին: Հայտնի է, որ երեկ Վահիթ Ալեքպերովին ընդունել է նախագահ Վլադիմիր Պուտինը: Տեղեկություններ կան, որ այլ հարցերի թվում քննարկվել է նաեւ Ադրբեջանում նավթային նախագծի իրագործմանը ռուսական ընկերությունների մասնակցության նպատակահարմարությունը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---