ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՆՈՐ ԴՐԱՄԱՆԻՇԵՐԻ ԴԻԶԱՅՆԻ ՄՐՑՈՒՅԹ

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը հայտարարել է 10 000 դրամ անվանական արժողությամբ թղթադրամի եւ 20, 50, 100, 200 ու 500 դրամ արժողությամբ մետաղադրամերի լավագույն դիզայնի մրցույթ: Մրցութային աշխատանքները պետք է համապատասխանեն նախկինում թողարկված դրամանիշերի ոճին: Ինչպես հայտնի է, 50-ից 20 000 դրամ արժողությամբ թղթադրամերի վրա պատկերված են հայկական գիտության, մշակույթի, արվեստի ու գրականության կարկառուն գործիչներ: Նոր թղթադրամի վրա առաջարկվում է պատկերել մեծն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի դիմանակարը եւ դրվագ նրա ստեղծագործություններից: Թղթադրամի չափսը կկազմի 150x72 մմ: Լավագույն դիզայնի հեղինակը կստանա 100 000 դրամ մրցանակ, իսկ թվարկված անվանական արժեքներով մետաղադրամերի լավագույն դիզայնի մրցույթի հաղթողները կստանան յուրաքանչյուրը 50 000-ական դրամ: Դրանից հետո Կենտրոնական բանկը կհայտարարի նոր թղթադրամի ու մետաղադրամերի պատրաստման մրցույթ, որոնք շրջանառության մեջ կդրվեն 2002 թվականի վերջերում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---