Արտակ Շաքարյան. 2013 թվականից հետո կսկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց

Արտակ Շաքարյան. 2013 թվականից հետո կսկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց

PanARMENIAN.Net - “Ես վստահ եմ, որ 2013 թվականից հետո կսկսվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթաց”,-մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Ըստ նրա, 2011թ. Թուրքիայում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, և, հաշվի առնելով, որ այդ շրջանում աճում են ազգայնական տրամադրությունները, նախընտրական մթնոլորտում քաղաքական ինքնասպանություն կլինի խոսել հայ-թուրքական մերձեցման մասին: “2012թ. խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան Հայաստանում, և այդ շրջանում ևս շահավետ չի լինի խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին”,-ասել է Շաքարյանը: Ընդ որում, նա նշել է, որ մինչ Հայոց ցեղասպանության 100-ամյակը, և Հայաստանը, և Թուրքիան, և գերտերությունները կանեն ամեն ինչ, որպեսզի մինչև 2015 թվականը ստեղծվեն ավելի որակյալ հայ-թուրքական արձանագրություններ և այդ գործընթացում առաջընթաց գրանցվի: “Ես կարծում եմ, որ Հայաստանում նախագահական ընտրություններից հետո, կհրապարակվեն առավել որակյալ արձանագրություններ, սակայն ես չեն կասկածում, որ գործընթացը կվերսկսվի դրանից անմիջապես հետո”,-ասել է հայ փորձագետը:

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---