Գազայի միջադեպը կազմակերպել էին Թուրքիան ու Իսրայելը`Իրանին մոլորեցնելու համար 8 հունիսի 2010 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Ռուս-թուրքական համագործակցությունը կարելի է դիտարկել միայն որպես տնտեսական համագործակցություն: Այդ մասին այսօր հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ Երևանում կայացած համատեղ մամլո ասուլիսում: Ըստ նրա, այդ մասին վկայում են հրապարակումները թուրքական մամուլում, քանի որ բոլոր այն հարցերը, որ վերաբերում են ռուս-թուրքական համագործակցությանը արծարծվում են միայն տնտեսական տեսակետից: Անդրադառնալով Գազայի իրադարձություններին`Արտակ Շաքարյանն ասել, որ դա չի կարելի շաղկապել Հայաստանի հետ` նշելով, որ այդ միջադեպից հետո Թուրքիան միայն ամրապնդեց իր դիրքերը տարածաշրջանում: Ըստ նրա, միջադեպը կազմակերպել էին Թուրքիան ու Իսրայելը` Իրանին մոլորեցնելու համար: «Նպատակն է`տեղափոխել իսլամական աշխարհի կենտրոնն Իրանից Թուրքիա»,-ասել է Շաքարյանը: Նա նշել է, որ Թուրքիայի խորհրդարանական ընտրութւուններինց հետո, թուրք-իսրայելական հարաբերությունները կբարելավվեն: Որքան ամրապնդվի Թուրքիան իսլամական աշխարհում, այնքան նա ավելի շատ կօգտագործի այդ գործոնը Հայաստանի դեմ, ասել է թուրքագետը:
Ուշագրավ Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |