Արտակ Շաքարյան. Հայաստանը պաշտոնական մակարդակում չպետք է մասնակցի Սուր Խաչ եկեղեցու պատարագին

Արտակ Շաքարյան. Հայաստանը պաշտոնական մակարդակում չպետք է մասնակցի Սուր Խաչ եկեղեցու պատարագին

PanARMENIAN.Net - Թուրքիան հայկական և հունական եկեղեցիներում ժամերգությունների վերականգնմամբ հոկտեմբերին պատրաստստվում է ԵՄ զեկույցին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը: Նրա խոսքերով, այդպիսի քայլերով Անկարան ցանկանում է ցույց տալ, որ ազգային փոքրամասնությունների հարցում առաջընթաց է նկատվում, ինչը կարևոր է Եվրամիության համար:

«Հայաստանը պաշտոնական մակարդակում չպետք է մասնակցի Սուր Խաչ եկեղեցու պատարագին: Դրանով նա պետք է հասկացնի, որ մտադիր չէ մասնակցել թուրքական խաղին: Մեկ այլ կողմից, հայերի բացակայությունը բացասաբար կանդրադառնա Հայաստանի արտաքին քաղաքականության վրա: Կարևոր է, որպեսզի հայ ժողովուրդը մասնակցի պատարագին, այցելի Վան և գիտակցի, որ Թուրքիան այդքան հարուստ և ուժեղ երկիր չէ»,- նշել է Շաքարյանը: Նրա խոսքերով, պատարագը նախադեպ է և Հայաստանը պետք է օգտվի դրանից, եթե Թուրքիայում իշխանության գան մեղմ քաղաքական գործիչներ: «Այդ ժամանակ կարելի է խոսել Անիում եկեղեցիներից մեկի բացման մասին: Ինչ ինչ վերաբերվում է Սուրբ Խաչ եկեղեցուն, ապա թուրքերին պետք է շահագրգռել, որպեսզի նրանք եկեղեցին բացեն ոչ թե տարին մեկ անգամ, այլ` 5-6 անգամ: «Եթե Վանի քաղաքապետը տեսնի ուխտավորներից ստացված շահույթը, նա այդ մասին կխոսի կառավարությունում»,- ասել է Շաքարյանը: Նա նաև նշել է, որ ՀԱԵ-ն չպետք է մասնակցի պատարագին: «Հայերը պետք է հասկացնեն Թուրքիային, որ բացի Սուրբ Խաչ եկեղեցուց կան ևս 900 եկեղեցիներ, որոնք պետք է բացել ժամերգության համար»,- ասել է հայ թուրքագետը:

Սբ. Խաչ եկեղեցի

Սբ. Խաչ եկեղեցին վերականգնվել է, սակայն գործում է միայն որպես թանգարան: Թուրքիայի իշխանությունները մինչ օրս թույլ չեն տալիս եկեղեցու գմբեթին խաչ տեղադրել: Վերականգնված եկեղեցու բացումը տեղի է ունեցել 2007 թ. մարտի 29-ին: Բացման արարողությանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Կոնստանդնուպոլսի եպիսկոպոսական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը, Հայաստանի մշակույթի նախարարի օգնական Գագիկ Գյուրջյանը, Թուրքիայի մշակույթի նախկին նախարար Աթիլա Քոչը:

Միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Սբ Խաչ եկեղեցին կառուցվել է Վանի թագավորության ժամանակաշրջանում` 915-921 թթ. , Գագիկ Արծրունի թագավորի իշխանության տարիներին, ճարտարապետն է Մանվելը: Եկեղեցին հայտնի է ներսի պատերի եւ գմբեթի մանրանկարներով, որոնք տեսարաններ են պատկերում Նոր եւ Հին կտակարաններից եւ պահպանվել են մինչեւ մեր օրերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---