Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` ԾիծեռնակաբերդPanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևան ժամանելուն պես այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ: Նրան ուղեկցում էին ՌԴ պաշտպանության նախարար Ալեքսանդր Սերդյուկովը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը և ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Իլյա Կլեբանովը: Հայկական կողմից Դմիտրի Մեդվեդևին ուղեկցում էին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն հայկ Դեմոյանը և Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Դմիտրի Մեդվեդևը ծաղիկներ է դրել հավերժական կրակի մոտ և ջրել է եղևնին, որը տնկել էր իր առաջին այցի ժամանակ: Հայկ Դեմոյանը ՌԴ նախագահին պատմել է Ցեղասպանության թանգարանի մասին: Այնուհետև պատվիրակությունը Արարատ լեռան տեսարանով զմայլվելով` ուղևորվել է դեպի ՀՀ նախագահի նստավայր: Ըստ Եվրախորհրդարանի նախկին նախագահի, Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր Իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կփոխարինի նրան ՊՆ ղեկավարի պաշտոնում, գրում է թերթը Արմեն Երիցյանի խոսքով, «Օրինաց երկրի» ընտրացուցակում իր տեղը կորոշի կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը Էդուարդ Շարմազանովն ու Գագիկ Մելիքյանը մտնում են ՌԴ նախագահի ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմի մեջ |