Ալեքսանդր Իսկանդարյան. «Ռուսաստանը ստիպված է խուսավարել Բաքվի և Երևանի միջև»

Ալեքսանդր Իսկանդարյան. «Ռուսաստանը ստիպված է խուսավարել Բաքվի և Երևանի միջև»

PanARMENIAN.Net - Ռուսաստանի համար բարդ է քաղաքականություն վարել և’ Հայաստանի, և’ Ադրբեջանի հետ ու ստիպված խուսավարում է Երևանի ու Բաքվի միջև: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ նրա, սխալ կլիներ, եթե Դմիտրի Մեդվեդևը Երևան կատարած այցից հետո չգնար Բաքու: «Հայաստան կատարած այցը ես բավականին հաջողված եմ համարում: Կնքվեց ռազմավարական դաշինք, որը շատ կարևոր է, ինչպես նաև կարևոր էր նոր ԱԷԿ կառուցելու մասին պայմանավորվածությունը: Ռուսաստանը Ադրբեջանում տնտեսական մեծ շահեր ունի, սակայն ես չեմ կարծում, որ ՌԴ նախագահի Բաքու կատարած այցի նպատակը միայն տնտեսական շահերն են: Անպայման բանակցություններ կլինեն տարածաշրջանի իրավիճակ վերաբերյալ: Տեսականորեն` ներկա ստատուս քվոն բավականին լավ է, սակայն գործնականում այն նշանակում է հարավային սահմանների անվտանգության ապահովում», - ընդգծել է հայ քաղաքագետը;

Միաժամանակ նա ասել է. «Ռուս-ադրբեջանական հարցերի շրջանակը բավականին մեծածավալ է` Իրան, Կասպիցի կարգավիճակը, էլ չենք խոսում ղարաբաղյան հիմնախնդրի մասին»:

 Ուշագրավ
Ըստ Եվրախորհրդարանի նախկին նախագահի, Ադրբեջանը Եվրամիության համար ավելին է, քան գործընկեր
Իսկ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կփոխարինի նրան ՊՆ ղեկավարի պաշտոնում, գրում է թերթը
Արմեն Երիցյանի խոսքով, «Օրինաց երկրի» ընտրացուցակում իր տեղը կորոշի կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը
Էդուարդ Շարմազանովն ու Գագիկ Մելիքյանը մտնում են ՌԴ նախագահի ընտրություններին ԱՊՀ ՄԽՎ դիտորդական խմբի կազմի մեջ