Մի քանի հայկական եկեղեցիների վերականգնմամբ Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին

Մի քանի հայկական եկեղեցիների վերականգնմամբ Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին

PanARMENIAN.Net - Անիի Մայր տաճարում Ազգայնական շարժման կուսակցության (MHP) նախագահ Դևլեթ Բախչելիի նախաձեռնած նամազը ցույց է տալիս, որ ողջ նախընտրական գործընթացն այդ կուսակցությունը մտադիր է անցկացնել ազգայնական և հակահայկական ոգով: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, թուրքական հասարակայնությունը սիրում է խորհրդանիշներ, և այդ միջոցառումը կարծես ուղերձ է հանդիսանում` հղված հասարակության այն մասին, որը տառապում է «սևրաֆոբիայով»: «Ինչ վերաբերում է Բախչելիի հայկական արմատներին, ապա դա որոշակի «սև գովազդ» է, քանի որ Թուրքիայում հայ լինել կամ հայկական ծագում ունենալը խարան է: Նրան թույլ են տվել նամազ կատարել, որպեսզի ցույց տան, որ երկրի իշխանությունները հանդուրժողական են»,- նշել է նա` ավելացնելով, որ մի քանի հայկական եկեղեցիների վերականգնմամբ Թուրքիան պատրաստվում է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին, քանի որ ցեղասպանության վկայությունները միայն պատմական հուշարձաններն են:

Դանիել Երաժիշտն իր հերթին ընդգծել է, որ Անիում նամազ կատարելով` թուրքերը խախտում են իսլամի կանոնները. սեփական կանոններով չմտնել այլ եկեղեցի: «Դրանով նրանք պղծում են Ղուրանը»,- ասել է նա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---