Հայկ Դեմոյան. Նամազը Անիում ցույց է տալիս թուրքական ազգայնամոլության նողկալի դեմքը

Հայկ Դեմոյան. Նամազը Անիում ցույց է տալիս թուրքական ազգայնամոլության նողկալի դեմքը

PanARMENIAN.Net - Այն, ինչ այժմ կատարվում է Թուրքիայում՝ Սբ Խաչի գմբեթին խաչի տեղադրումը, կամ նամազը Անիում, վատ կազմակերպված և աննպատակ տեղեկատվական գործողություններ են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը:

Ըստ Դեմոյանի, նամազ անցկացնելով թուրքական կողմը ցույց է տալիս, որ Թուրքիայի իշխանությունները նախընտրական արշավում քաղաքական դիվիդենտներ ստանալու համար չեն խորշում այլ ժողովրդների կրոնական ու մշակութային ժառանգությունն օգտագործելուց: «Մյուս կողմից, նամազը Անիի Մայր տաճարում, որը տեղացի թուրքերը որպես գոմ են օգտագործում, վիրավորական է ցանկացած մահմեդականի համար: Այս ակտը ցույց է տալիս թուրքական ազգայնամոլության նողկալի դեմքը»,-ասել է Դեմոյանը՝ հավելելով, որ թույլ տալով նամազ անցկացնել Անիի Մայր տաճարում, թուրքական ղեկավարությունը ցանկանում է «Ալլահին» ներքաշել իր հակահայկական գործողությունների մեջ:

Մեկնաբանելով թուրքական քաղաքական շրջանակներում տարածված այն արտահայտությունը, թե «Անիի միջոցով թուրքերը Անատոլիա մտան»՝ Դեմոյանը նշել է, որ այդ արտահայտությամբ թուրքական կողմը ճանաչում է, որ այդ տարածաշրջանում թուրքերը քոչվորներ են: «Անիի միջոցով թուրքերը նաև Եվրոպա մտան և հարյուրամյակներ շարունակ «գլխացավանք» եղան եվրոպացիների համար: Այդ համատեքստում, Դևվլեթ Բախչելիի նախաձեռնած նամազը նաև ապտակ է Եվրոպային»,-ասել է Հայկ Դեմոյանը: Նա հավելել է նաև, որ Եվրոպան պարտավոր է համարժեք արձագանքել դրան:

Ինչպես նշել է Դեմոյանը, նամազ թույլ տալով Անիում, Թուրքիան նաև անհնար դարձրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը մշակութային դիվանագիտությն ճանապարհով: «Նման ծրագրեր կային, օրինակ, Անիի կամրջի վերակառուցումը»,-ասել է հայ պատմաբանը: Նա հայտնել է նաև, որ հաջորդ տարի պետական մակարդակով կնշվի Անիի, որպես Հայաստանի մայրաքաղաքի 1050-ամյակը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---