Հայաստանն ավելի շատ է հարկավոր Ռուսաստանին, քան Ռուսաստանը Հայաստանին, գտնում է ամերիկյան փորձագետը

PanARMENIAN.Net - Ռուսաստանը սրտի դողով է վերաբերվում Հայաստանին` որպես տարածաշրջանում հուսալի դաշնակցին: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ԱՄՆ Միջազգային անվտանգության ինստիտուտի եվրոպական և ասիական ծրագրերի տնօրեն Նիկոլայ Զլոբինը: Նրա խոսքով, առանց Հայաստանի Ռուսաստանը Հարավային Կովկասում չի լինի, և Մոսկվան դա քաջ գիտակցում է, քանի որ տարածաշրջանից կառչելու այլ հնարավորություններ չունի:

Նիկոլայ Զլոբինն ասել է նաև, որ «Մոսկվան, իհարկե, իրեն արջի պես է պահում, որը ձեզ սիրելու և գուրգուրելու է, բայց արջի պես: Դուք պետք է երբեմն հասկանաք ու ներեք այդ արջին: Բայց մյուս կողմից, դուք այդ արջին միգուցե ավելի շատ եք հարկավոր, քան նա ձեզ»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---