Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան

PanARMENIAN.Net - Լեհաստանի Հանրապետության Ազգայինանվտանգության բյուրոյի ղեկավարՍտանիսլավԿոզիեյի հրավերով ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 2-ին պաշտոնական այցով ժամանել է Լեհաստան: Լեհաստանի Ազգայինանվտանգությանբյուրոյում ՍտանիսլավԿոզիեյիև Արթուր Բաղդասարյանի առանձնազրույցիցհետո կայացելեն ընդլայնված բանակցություններ, քննարկվել են անվտանգության ոլորտում հայ-լեհական համագործակցության հետագա խորացման հնարավորությունները:

Տարածաշրջանային և միջազգային անվտանգությանապահովման գործումկողմերըկարևորելեն երկխոսությունը, ընդգծելառկա տարաձայնությունները բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը: Ըստ լեհական կողմի` հենց այս մոտեցումն է գերիշխող դառնալու ՆԱՏՕ-ի` առաջիկայում Աստանայում կայանալիք գագաթնաժողովում, և այս առումով շահեկան է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հարցի կարգավորման վերաբերյալ:

«Մենք դատապարտումենքԱդրբեջանիղեկավարության ռազմատենչ հայտարարությունները, անընդունելիենքհամարումմի կողմից բանակցելու, մյուս կողմից` սպառնալիքներ հնչեցնելու` Ադրբեջանի մարտավարությունը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

ՍտանիսլավԿոզիեն իր հերթին կարևորել է ԼՂ խնդրի խաղաղ, փոխզիջումային կարգավորումը ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների համադրման ճանապարհով` նշելով, որ ռազմական ճանապարհով նման հակամարտությունների լուծումը ոչ միայն հեռանկար չունի, այլև անընդունելի է միջազգային հանրության կողմից: Նաողջունել էՌուսաստանի նախագահի նախաձեռնությամբՀայաստանիև Ադրբեջանի նախագահներիվերջին հանդիպումը և հույս հայտնել, որ առաջիկայումկարձանագրվեն դրական արդյունքներ, ինչը կարժանանա Լեհաստանի աջակցությանը:

ՀՀ ԱԱԽ և ԼեհաստանիԱԱԲ միջևանվտանգության ոլորտում համագործակցության մասին հուշագրի ստորագրումից հետո կայացել է Արթուր Բաղդասարյանի և Ստանիսլավ Կոզիեյի համատեղ մամլո ասուլիսը, որի ժամանակ Ստանիսլավ Կոզիեյընշել է, որ ստորագրված հուշագիրը կողմերի միջևառավել արդյունավետ և սերտ համագործակցությանկոնկրետ հիմքեր էստեղծում:

Արթուր Բաղդասարյանն իր հերթին նշել է, որ առաջին անգամ ստորագրվում է հուշագիր, որը հնարավորություն է տալիս տարին առնվազն մեկ անգամ անցկացնել երկկողմ խորհրդատվություններ տարածաշրջանային և միջազգային անվտանգության խնդիրների վերաբերյալ: «Մենք պայմանավորվելենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնողտեղեկատվությանփոխանակում իրականացնել,համապատասխանմոնիթորինգ իրականացնել և աջակցել քաղաքական, ռազմական, տնտեսական և հումանիտար ոլորտներում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի իրականացմանը»,- ասել է Արթուր Բաղդասարյանը:

Բանախոսներն ընդգծելեն, որ փոխգործակցելու են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ուղղություններով, այդ թվում` ընդլայնելով համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում: Կողմերի միջև երկխոսությունը ներառելու է անվտանգության ժամանակակից սպառնալիքների և մարտահրավերների, տարածաշրջանային կայունության ապահովման գործում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի դերի և այլ հարցերի վերաբերյալ տեսակետների փոխանակում: Կողմերը նպաստելու են երկկողմ համագործակցության զարգացմանը տնտեսական անվտանգության ոլորտում, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ համագործակցության խթանմանը, ինչպես նաև` միջազգային ահաբեկչության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և թրաֆիքինգի դեմ պայքարին, հաղորդում է ՀՀ ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---