Հայկական կողմը հասավ նրան, որ ղարաբաղյան հակամարտության մասին բանաձևը հանվեց ՆԱՏՕ ԽՎ օրակարգից

Հայկական կողմը հասավ նրան, որ ղարաբաղյան հակամարտության մասին բանաձևը հանվեց ՆԱՏՕ ԽՎ օրակարգից

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին բանաձևը հանվեց ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի (ԽՎ) օրակարգից : Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեց ՆԱՏՕ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Ավագյանը: Ինչպես նա նշեց, այն բանից հետո, երբ բանաձևի նախագիծը ներառվեց Վեհաժողովի նստաշրջանի օրակարգում, հայկական կողմը հանդես եկավ համապատասխան առաջարկներով, որոնք պարզություն մտցրեցին գործի էության մեջ:

Ինչպես հայտնեց պատվիրակության ղեկավարը, պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է ՆԱՏՕ ԽՎ-ում այդ հարցի դիտարկման անթույլատրելիության մասին, քանի որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Մասնավորապես, հուլիսի վերջին ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նամակ էր հղել ՆԱՏՕ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ջոն Թաներին` ՆԱՏՕ ԽՎ-ին կոչ անելով ձեռնպահ մնալ Վեհաժողովում ղարաբաղյան հիմնախնդրի քննարկումից:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---