Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Խորվաթիայի խորհրդարանի նախագահը կարևորեցին Հայոց ցեղասպանության ճանաչումը

Կաթողիկոս Գարեգին Բ-ն և Խորվաթիայի խորհրդարանի նախագահը կարևորեցին Հայոց ցեղասպանության ճանաչումը

PanARMENIAN.Net - Մարտի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի գլխավորած պատվիրակությանը:

Նորին Սրբությունը, ողջունելով Խորվաթիայի Խորհրդարանի նախագահի այցը Մայր Աթոռ, ուրախություն հայտնեց երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների և ամրապնդվող համագործակցության առիթով: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի առաքելությանը և հայոց կյանքում քրիստոնեական հավատի կարևորությանը:

Իր հերթին Լուկա Բեբիչը երախտագիտություն հայտնեց ընդունելության համար և խոսեց երկու ժողովուրդների պատմական ընդհանրությունների մասին` կարևորելով երկու երկրների միջև հարաբերությունների սերտացումը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգևոր կյանքին, կրոնների և քաղաքակրթությունների երկխոսության անհրաժեշտությանը: Խորվաթիայի խորհրդարանի նախագահին Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Հայ Եկեղեցու հարաբերությունները քույր Եկեղեցիների հետ և ներգրավվածությունը միջկրոնական երկխոսության մեջ հանուն ժողովուրդների խաղաղ և ապահով կյանքի:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը և Խորվաթիայի Խորհրդարանի նախագահն անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրներին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի կառավարիչ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը և Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---