Րաֆֆի Հովհաննիսյանը երախտագիտության խոսք է հայտնել իրեն այցելող և նրան իրենց զորակցությունը հայտնող մարդկանց

Րաֆֆի Հովհաննիսյանը երախտագիտության խոսք է հայտնել իրեն այցելող և նրան իրենց զորակցությունը հայտնող մարդկանց

PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» հացադուլը մարտի 21-ին թևակոխեց 6-րդ օրը: Րաֆֆի Հովհաննիսյանն իր երախտագիտությունն է հայտնում հազարավոր այն քաղաքացիներին` Հայաստանից և Սփյուռքից, ովքեր ինքնաբուխ, առանց հրավերի շարունակում են գալ Ազատության հրապարակ և իրենց զորակցությունն ու համերաշխությունը հայտնել: Այս օրերին «Ժառանգության» առաջնորդին այցելած մարդկանց թվում են ԱԺ պատգամավորներ, գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, սպաներ, պարբերականների, լրատվական գործակալությունների խմբագիրներ, լրագրողներ ու վերլուծաբաններ, բանկային ոլորտի ներկայացուցիչներ, արվեստագետներ, մարզիկներ, բժիշկներ, ուսուցիչներ ու դպրոցականներ և այլք:

Րաֆֆի Հովհաննիսյանին զորակցական նամակներ են հղել սոցիոլոգ, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը, քաղաքագետ Հայկ Ա. Մարտիրոսյանը, գրող-հրապարակախոս Սոնա Արշունեցին (Բրյուսելից), ՄԶՄԿ նախագահ Թևան Պողոսյանը, Կարեն Ա. Սիմոնյանը և այլք:

Բացի այդ, զորակցական հայտարարություններով հանդես են եկել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության աշխատակազմը, «Շրջադարձ» կուսակցության քաղաքական խորհուրդը, «Ազգային Միասնութեան ուխտ» կուսակցության խորհուրդը, «Մամիկոնէից Տարօնականների ուխտ» հանրային կառոյցի ատեանը, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---