Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դադարեցնել հացադուլը, եթե այդ մասին նրան խնդրի Ամենայն Հայոց կաթողիկոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է դադարեցնել հացադուլը, եթե այդ մասին նրան խնդրի Ամենայն Հայոց կաթողիկոսը

PanARMENIAN.Net - «Ժառանգության» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը չի բացառել, որ, եթե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը դիմի Րաֆֆի Հովհաննիսյանին՝ կոչ անելով դադարեցնել հացադուլը, Հովհաննիսյանը կարող է արձագանքել: «Անշուշտ, չեմ բացառում նման հնարավորությունը: Չէ որ հոգևորականները մի փոքր այլ կարգավիճակ ունեն»,-հայտարարել է նա: Մարտիրոսյանը հավելել է, որ ստույգ չգիտի, սակայն, իր կարծիքով, հոգևորականներն իրավունք ունեն միջամտել նման հարցերին: Նա հայտնել է նաև, որ այժմ Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական վիճակը նորմալ է և բժիշկները կանոնավոր կերպով հետազոտում են նրան:

Իր հերթին ՀՀԿ անդամ Մանվել Բադեյանը կոչ է արել Րաֆֆի Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և վերադառնալ խորհրդարանական աշխատանքին: Նա նաև ընդգծել է, որ «Ժառանգության» առաջնորդի հացադուլը քաղաքական ակցիա է և կոչ է արել այլ ենթատեքստ չփնտրել և վիրավորական մեկնաբանություններ չանել:

Մարտի 15-ից «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն անժամկետ հացադուլ է հայտարարել Ազատության հրապարակում: Կուսակցության բաց համաժողովուվ Հովհաննիսյանը պահանջեց ՀՀ նախագահից հրաժարական տալ ու ապահովել արդար ու անկախ ընտրությունների անցկացումը: Հովհաննիսյանն իր ակցիան անվանել է «Ծոմ ազատության»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---