Էթնիկ հայ Դարոն Աճեմօղլուի նշանակումը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Էրդողանի PR-քարոզարշավի մի մասն է

Էթնիկ հայ Դարոն Աճեմօղլուի նշանակումը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Էրդողանի PR-քարոզարշավի մի մասն է

PanARMENIAN.Net - Էթնիկ հայ Դարոն Աճեմօղլուի նշանակումը Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան ընդամենը Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության կողմից իրականացվող PR-քարոզարշավի մասն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքով, այդ քարոզարշավն ուղղված է Եվրոպայի աչքին Թուրքիայի կերպարի բարելավմանը` շուտափույթ կերպով ԵՄ-ին անդամակցելու համար:

«Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ սա ընդհանրապես առաջին դեպքն է, երբ հայը որևէ պաշտոնի է նշանակվում: Մինչ օրս նման բան երբեք չէր կարող լինել: Օսմանյան կայսրությունում եղել են դեպքեր. 1912 թվականին Թուրքիայի արտգործնախարարը Նորատունկյանն էր»,- ասել է Մելքոնյանը: Հայ թուրքագետն ընդգծել է, որ եթե Էրդողանը ԵՄ-ին անդամակցելու նպատակով նման լայն քարոզարշավ է ձեռնարկել, ապա կարող է և հասնի իր ուզածին:

Ֆրանսիայում Թուրքիայի նորանշանակ դեսպանը էթնիկ հայ Դարոն Աճեմօղլուն է: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնի դարձավ Թուրքիայի ԱԳՆ-ում ունեցած աղբյուրներից: Դարոն Աճեմօղլուն էկոնոմիկայի պրոֆեսոր է Ստամբուլից, MIT տնտեսության ամբիոնի վարիչը: Նա ղեկավարում է նաև մասնագետների մի խումբ, որը տնտեսության ոլորտում իրականացրած հետազոտությունների համար երկու անգամ առաջադրվել է Նոբելյան մրցանակի:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---