Կարինե Հակոբյան. Րաֆֆի Հովհաննիսյանն իր հացադուլով փորձում էր արթնացնել հայ հասարակությանը

PanARMENIAN.Net - «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավոր նպատակը հասարակությանն արթնացնելն էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգության» վարչության քարտուղար Կարինե Հակոբյանը: Նա հերքեց բոլոր լուրերն այն մասին, որ դա արվել է կուսակցության վարկանիշը բարձրացնելու նպատակով կամ իշխանությունների հետ բանակցություններ սկսելու համար: Նա նշել է նաև, որ եթե Հովհաննիսյանը շարունակեր հացադուլը ևս մի քանի օր, ապա նրան կայցելեր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է բողոքի նոր ակցիային, որը մտավորականության մի շարք ներկայացուցիչներ ցանկանում են անցկացնել Ազատության հրապարակում, Հակոբյանն ասել է, որ դա կլինի խորհրդանշական մի ակցիա, որի նպատակն է ցույց տալ, որ հասարակությունը պետք է միավորվի:

«Այս ակցիայի գլխավոր նպատակն է ցույց տալ Հայաստանի իշխանություններին, որ երկրում հասարակություն կա: «Ժառանգությունը» կպայքարի իր ընտրողների ձայների համար, մանդատների առկա քանակը կուսակցության համար անընդունելի է, քանի որ նա ցանկանում է իրականացնել իր ծրագրերը»,-ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ եթե կուսակցությունը քիչ մանդատներ ունի, ավելի լավ է ընդհանրապես չմտնի Ազգային ժողով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---