Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյն անձամբ բացեց իր երկրի դեսպանատունը Հայաստանում

Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյն անձամբ բացեց իր երկրի դեսպանատունը Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Շվեյցարիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Միշլին Քալմի-Ռեյը Երևանում բացեցին Շվեյցարիայի Համադաշնության դեսպանատունը: Ելույթ ունենալով դեսպանատան բացմանը` նախագահ Միշլին Քալմի-Ռեյը նշեց, որ շուտով կլրանա հայ-շվեյցարական հարաբերությունների 20 տարին, և բնական է, որ Երևանում դիվանագիտական ներկայացուցչություն է բացվում: «Մենք վստահ ենք, որ դեսպանատան բացումը կնպաստի մեր ժողովուրդների միջև նոր կապերին: Շվեյցարիայի կառավարության համար կարևոր է նոր հարաբերությունների հաստատումը Եվրասիայի պետությունների հետ, հատկապես այնպիսի տարածաշրջանի, ինչպիսին է Հարավային Կովկասը»,- ընդգծեց Միշլին Քալմի-Ռեյը:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին շեշտեց, որ հանրաճանաչ շանսոնյե Շառլ Ազնավուրի նշանակումը Շվեյցարիայում ՀՀ դեսպան վկայում է, թե որքան է Հայաստանը կարևորում իր հարաբերությունները Շվեյցարիայի հետ: Նա նշեց նաև, որ հայ-շվեյցարական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են վերջին տարիներին, իսկ այս օրը կմտնի հայ-շվեյցարական բարեկամության պատմության մեջ:

Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Կոնստանտին Օբոլենսկին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---