Հովիկ Աբրահամյանը Շվեյցարիա այցելության ժամանակ զգացել է հայ համայնքի նկատմամբ լավ վերաբերմունքը

Հովիկ Աբրահամյանը Շվեյցարիա այցելության ժամանակ զգացել է հայ համայնքի նկատմամբ լավ վերաբերմունքը

PanARMENIAN.Net - Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Ողջունելով հյուրին ` ԱԺ նախագահը կարեւորեց նրա այցը երկու երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու եւ զարգացնելու առումով: ԱԺ նախագահը նշեց, որ Շվեյցարիա կատարած իր պաշտոնական այցի ժամանակ զգացել է, թե ինչքան լավ են տրամադրված Շվեյցարիայի իշխանությունները հայկական համայնքի եւ ընհանրապես հայ ժողովրդի նկատմամբ:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` նշեց, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ հարաբերությունները բավականին սերտացել են, ինչի վկայությունն են նաեւ բարձր մակարդակով տարբեր փոխայցելությունները, ինչպես նաեւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը:

Նրա խոսքերով` Երեւանում դեսպանատուն բացելը վկայում է Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու` Շվեյցարիայի ցանկության մասին: Շվեյցարիայի Նախագահը նշեց, որ իրենք Հայաստանում իրականացնում են ծրագրեր տարբեր ոլորտներում եւ այսուհետ եւս մտադիր են շարունակել փոխգործակցությունը տարբեր ուղղություններով:

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշեց, որ դեռ կառավարությունում աշխատած տարիներից է ծանոթ Շվեյցարիայի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին` նաեւ համակարգելով դրանք: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը որդեգրել է եվրոպական ընտանիքին ինտեգրվելու քաղաքականություն. ակտիվ քայլեր են կատարվում բարեփոխումների իրականացման, մեր երկրի օրենսդրությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Աշխատանքներ են իրականացվում եվրոպական կառույցների, այդ թվում` Եվրոպական խորհրդարանի հետ:

Միշելին Կալմի-Ռեյը նշեց, որ Շվեյցարիան շնորհակալ է Հայաստանին` հայ-թուրքական հարաբերություների կարգավորման գործընթացում իրեն միջնորդի դեր վստահելու համար: Նա ասաց, որ Հայաստանի իշխանությունները քաղաքական մեծ համարձակություն դրսեւորեցին` նախաձեռնելով եւ ստորագրելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարելով Շվեյցարիայի հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում` բարձր գնահատեց այդ երկրի ջանքերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Նշելով, որ ՀՀ ԱԺ Հայաստան- Շվեյցարիա պատգամավորական բարեկամության խմբի անդամներն ակտիվորեն համագործակցում են իրենց շվեյցարացի գործընկերների հետ` ԱԺ նախագահն ընդգծեց շվեյցարական խորհրդարանի հետ կապերն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Հովիկ Աբրահամյանի խոսքով` այսօր առավել քան երբեւէ կարեւոր է խորհրդարանական դիվանագիտության դերը: Շվեյցարիայի Նախագահը համակարծիք էր ՀՀ Ազգային ժողովի նախագահի հետ` կարեւորելով պատգամավորական բարեկամության խմբերի դերը երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում:

Միշելին Կալմի-Ռեյը նշեց, որ Շվեյցարիան մեծ կարեւորություն է տալիս այս տարածաշրջանին` իրականացնելով միջնորդական գործունեություն տարբեր երկրների միջեւ:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---