Հայաստանում Եվրոպական շարժման նախագահը նշանակվել է ԵՄ արտաքին հարաբերությունների ամսագրի խորհրդի անդամ12 ապրիլի 2011 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական Միության արտաքին հարաբերությունների էլեկտրոնային ամսագիրը (ԵՄԱՀԱ), որը լույս է տեսնում եռամսյակային կտրվածքով, անգլերեն լեզվով և լուսաբանում է Եվրոպական հարևանության քաղաքականության, ԵՄ արտաքին հարցերի, անվտանգության քաղաքականության և զարգացման, ինչպես նաև ԵՄ-երրորդ երկրների միջև հարաբերությունների և աշխարհում տարածաշրջանային ինտեգրման հարցերը, ընդլայնել է իր խմբագրական խորհուրդը` ներառելով անդամ Հայաստանից` Հայաստանում Եվրոպական շարժման նախագահ, ԲՀԿ նախագահի խորհրդական Վիկտոր Ենգիբարյանին: Խորհրդի կազմում, որտեղ այժմ ընդգրկված է Վիկտոր Ենգիբարյանը, ընգրկված են ֆրանսիացի պրոֆեսոր Օլիվիե Վենդրինը, որը խմբագրի տեղակալն է, Գերմանիայի Դաշնային բանկի տնօրենը և Մակեդոնացի քաղաքագետ պրոֆեսորը, ինչպես նաև Օմսկից Ռուսաստանի տնտեսագիտության գծով պրոֆեսորը: ԵՄԱՀԱ-ի գլխավոր խմբագիրը Եվրոպական պառլամենտի նախկին անդամ և Հայաստանում Եվրոպական շարժում կազմակերպության վաղեմնի ընկեր Հանս Յուրգեն Զահորկան է: Խմբագրական խորհրդատվական խորհրդի կազմում այս նոր համալրումը կնպաստի Կովկասի տարածաշրջանում եվրոպական շահերի ավելի լավ ներկայացմանը մի փաստաթղթում, որը հեղինակներին առաջարկում է նաև տարատեսակ կարծիքներ ներկայացնելու համար բանավեճների ֆորում, սակայն միևնույն ժամանակ իր առանցքային ներդրումներից է երրորդ երկրների նկատմամաբ վարվող ավելի խստապահանջ քաղաքականության վարումը, որոնք որդեգրել են այնպիսի արժեքներ, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, շուկայական տնտեսությունը և համերաշխությունը: Մեկնաբանելով այն, որ ԲՀԿ-ն հրաժարվեց անդամակցել կոալիցիային, պատգամավորը հայտարարեց, որ ԲՀԿ-ն գործելու է ի շահ մեծամասնության «Եվ ես գտնում եմ, որ մեր միջև առկա խնդիրները կարող են լուծվել միջազգային իրավունքի, ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի և արդարության շրջանակներում»,- նշել է նա Ընդ որում Սարգսյանը գտնում է, որ ավելի ճիշտ կլիներ, եթե ՀՀԿ-ն միանձնյա իր վրա վերցներ պատասխանատվությունը երկրում առկա իրադրության համար Ըստ Իսկանդարյանի, ՀԱԿ տրոհումը կշարունակվի, սակայն կարևորագույն դերը կշարունակի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը |