Բրայան Ֆոլ. Բրիտանիան աշխատում է առավել ամրապնդել և բարելավել Հայաստանի հետ հարաբերությունները

Բրայան Ֆոլ. Բրիտանիան աշխատում է առավել ամրապնդել և բարելավել  Հայաստանի հետ հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին ընդունել է Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին:

Նախագահը հույս է հայտնել, որ Բրայան Ֆոլի այցելությունն օգտակար կլինի ինչպես հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ տարածաշրջանային խնդիրների ընդհանուր պատկերին տեղում ծանոթանալու և զարգացման դինամիկան տեսնելու առումով: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը չափազանց կարևորում է Միացյալ Թագավորության հետ հարաբերությունների խորացումը և այդ նպատակով ջանքեր ներդնում: Սերժ Սարգսյանը նշել է, թե սիրով է հիշում անցյալ տարի Լոնդոնում Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու, իսկ դեկտեմբերին` Աստանայում Մեծ Բրիտանիայի փոխվարչապետի հետ իր հանդիպումները: Համագործակցության զարգացման գործում նախագահը կարևորել է փոխայցելությունների ու բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ակտիվացումը:

Հարավային Կովկասի հարցերով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչը նշել է, թե Միացյալ Թագավորությունը ևս աշխատում է առավել ամրապնդելու և բարելավելու Հայաստանի հետ արդեն իսկ լավ հարաբերությունները, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---