«Ժառանգությունը» քննարկում էր կազմակերպել «Արաբական երկրների հեղափոխությունը որպես նախադեպ» թեմայով

«Ժառանգությունը» քննարկում էր կազմակերպել «Արաբական երկրների հեղափոխությունը որպես նախադեպ» թեմայով

PanARMENIAN.Net - Ապրիլի 14-ին տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության «ՀԱՅՔ» երիտասարդական-ուսանողական միության կազմակերպած սեմինար-քննարկումը «Արաբական երկրների հեղափոխությունը որպես նախադեպ. միջհեղափոխական և հետհեղափոխական իրավիճակ» թեմայով:

Սեմինարի ընթացքում զեկույցով հանդես եկավ քաղաքագետ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը: Վերջինս քաղաքագիտության մի շարք նորագույն տեսությունների համատեքստում ներկայացրեց ժամանակակից հեղափոխությունների երևույթը որպես ասիմետրիկ հակամարտության տարատեսակ (երբ սակավ ռեսուրսներով ընդդիմությունը կամ հեղափոխական զանգվածները առճակատման մեջ են մտնում պետական բոլոր ռեսուրսները, այդ թվում` ուժային կառույցներ, բանակ, ֆինանսներ և այլն, տնօրինող վարչակարգերի դեմ), դրանց` հաջողությամբ պսակվելու կամ ձախողվելու հիմնական պատճառները:

Զեկույցի հիմնական թեզերի ու դրանց քաղաքագիտական հիմնավորումները նեկայացնելուց հետո Սաֆարյանը քննարկման դրեց ժողովրդավարական հեղափոխությունների ելքը կանխորոշող այնպիսի կարևորագույն գործոններ, ինչպիսիք են` հեղափոխական գործընթացում մեծ և փոքր կողմերի կիրառած ռազմավարությունների համադրությունը, ընդդիմության և/կամ հեղափոխական զանգվածների ինքնակազմակերպման ձևը և արտաքին ազդակները հեղափոխական իրավիճակների հանգուցալուծման գործում: Բանախոսը և քննարկման մասնակիցները ներկայացված տեսությունների լույսի ներքո տարբեր դիտանկյուններից վերլուծեցին վերջին տասնամյակում հետխորհրդային մի շարք երկրների գունավոր հեղափոխությունները (Ուկրաինա, Վրաստան, Ղրցզստան), արաբական երկրների փորձը, զուգահեռներ անցկացրեցին դրանց և Հայաստանի Հանրապետության 20-ամյա պատմության ընթացքում տարբեր հեղափոխական շրջափուլերի միջև, հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---