Կարեն Անդրեասյանը կաշխատի երկխոսություն հաստատել ընդդիմության ու կոալիցիայի միջև

Կարեն Անդրեասյանը կաշխատի երկխոսություն հաստատել ընդդիմության ու կոալիցիայի միջև

PanARMENIAN.Net - Այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հերթական անգամ հաստատեց ընդդիմադիր ՀԱԿ-ի ու կոալիցիայի միջև միջնորդ հանդիսանալու իր պատրաստակամությունը: Ըստ նրա, գլխավոր նպատակը կողմերի միջև երկխոսության հաստատումն է: Անդրադառնալով այն հարցին, թե հնարավոր էր արդյոք, որ կողմերը փոխզիջման հասնեն արտահերթ նախագահական ընտրությունների հարցում, Անդրեասյանը ձեռնպահ է մնացել գնահատականներից:

Սակայն, նա նշել է, որ երբ կողմերը բանակցային սեղանի մոտ են, նրանք կարող են քննարկել ցանկացած հարց: «Ես չեմ կարող նախապես ասել, թե ինչ դիրքորոշում կունենան կողմերը տարբեր հարցերում»,-ասել է նա: Նա նշել է, որ եթե կողմերը փոխզիջման գան, դա կլինի ողջ հանրության հաղթանակը:

4  26.04.11 - Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---