Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները Երևանում քննարկել են տարածաշրջանային հարցեր

Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարները Երևանում քննարկել են տարածաշրջանային հարցեր

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Երեւանում կայացան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի բանակցությունները, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը:

Ողջունելով իր վրացի գործընկերոջը Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ երկու երկրների միջեւ բարձր մակարդակով կանոնավոր շփումները հնարավորություն են ընձեռում վերահսկելու պայմանավորվածությունների իրականացումը, մշակելու համագործակցության նոր ուղղություններ եւ այս ամենը երկու հարեւան եւ բարեկամ երկրների միջեւ հաստատված ամուր փոխհարաբերությունների վկայությունն են:

«Այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում արդեն կայացել են Վրաստանի նախագահի և վարչապետի այցերը Երեւան: Վերջերս այստեղ էին ներքին գործերի, պաշտպանության եւ տրանսպորտի նախարարները: Այցելությունների այս ինտենսիվությունը վկայում է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցության ոչ միայն ծավալուն բովանդակության, այլեւ իրական բարեկամական հարաբերությունների մասին» - ընդգծեց նախարար Նալբանդյանը;

Հանդիպմանը հանգամանալից քննարկվեցին Հայաստանի եւ Վրաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ: Նախարարները քննարկեցին նաեւ միջազգային եւ տարածաշրջանային մի ծարք խնդիրներ: Երկուստեք կարեւորվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:

Նախարարներն անդրադարձան նաեւ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ-ների միջեւ անցկացվող խորհրդատվությունների ակտիվացմանը, միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, հայ-վրացական պետական սահմանի սահմանազատման գործընթացի խնդիրներին:

Բանակցությունների օրակարգում էին նաեւ վիրահայությանը հուզող խնդիրները: Այդ առթիվ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Թբիլիսի իր վերջին այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը Թբիլիսիի Հայկական դրամատիկական թատրոնին վերանորոգման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ արդեն իրականություն է դառնում:

4  26.04.11 - Էդվարդ Նալբանդյանի եւ Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---