Գագիկ Մելիքյան. Իշխանությունների ու ՀԱԿ-ի հնարավոր երկխոսությունը կծառայի պետության ամրապնդմանը

Գագիկ Մելիքյան. Իշխանությունների ու ՀԱԿ-ի հնարավոր երկխոսությունը կծառայի պետության ամրապնդմանը

PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը ողջունել է հնարավոր քաղաքական երկխոսությունը իշխանությունների ու Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) միջև: Ըստ նրա, հնարավոր երկխոսությունը կնպաստի պետության ամրապնդմանը: Նա նաև հավելել է, որ երկխոսության պատրաստակամությունը ողջունել է նաև միջազգային հանրությունը: Մելիքյանը նշել է, որ 2008թ. նախագահական ընտրություններից հետո երկրում լարված իրավիճակ էր առաջացել, իսկ ընդդիմությունը, չճանաչելով ընտրության արդյունքները, գնաց ապօրինի և հակասահմանադրական քայլերի: Այս առնչությամբ նա ընդգծեց հաջորդ տարիներին նախագահ Սարգսյանի ձեռնարկած քայլերը, մասնավորապես, կարևոր արտաքին քաղաքական և ներքաղաքական խնդիրների քննարկումն ընդդիմադիր ուժերի հետ, ինչը թույլ տվեց նվազեցնել լարվածությունն երկրում:

Ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի վերաբերմունքին իշխանությունների ու ՀԱԿ-ի երկխոսությանը, ապա, ըստ Մելիքյանի, այդ երկխոսությանը բացասաբար կվերաբերվեն այն ուժերը, որոնք մտավախություն ունեն, որ կարող են խնդիրներ ունենալ առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---