Հայաստան է գալիս Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը

PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը:

Երեւանում Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատվիրակության անդամները կհանդիպեն ԱԺ Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի անդամների հետ:

Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---