ՀԱԿ առաջնորդը շնորհավորել է ընդդիմության կողմնակիցներին իշխանության առջեւ դրած պահանջների կատարման առթիվ

ՀԱԿ առաջնորդը շնորհավորել է ընդդիմության կողմնակիցներին իշխանության առջեւ դրած պահանջների կատարման առթիվ

PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոյսանը, ելույթ ունենալով Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին, շնորհավորել է հավաքվածներին «իշխանության առջեւ դրած երեք կարեւորագույն պահանջների կատարման առթիվ», ինչը, ըստ նրա, պետք է համարել համաժողովրդական եռամյա պայքարի մինչ այժմ արձանագրված ամենամեծ հաղթանակը։

«Անշուշտ, դրանում իրենց որոշակի դերն են խաղացել նաեւ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունների վրա միջազգային հանրության գործադրած ճնշումները, որոնց ազդեցությունը, սակայն, չպետք է չափազանցել, քանի որ նրանք տեղի չէին ունենա, եթե Հայաստանում չլիներ այնպիսի հզոր ընդդիմություն, ինչպիսին Հայ Ազգային Կոնգրեսն է, և եթե չլիներ վերջինիս գլխավորությամբ բռնապետության դեմ ծառացած ժողովրդի տեւական պայքարը»,- ասել է ՀԱԿ առաջնորդը:

16  31.05.11 - Ազատության հրապարակ. Ընդդիմության հանրահավաքը ազատ արձակված Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքաելյանի մասնակցությամբ
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---