Լևոն Տեր-Պետրոսյանը հակադարձել է Դաշնակցությանը

Լևոն Տեր-Պետրոսյանը հակադարձել է Դաշնակցությանը

PanARMENIAN.Net - «Դաշնակցությունը Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ տարիներին գրեթե ամենօրյա հանրահավաքների միջոցով ամեն ինչ արել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու եւ բանակի ոգին կոտրելու համար»,- Ազատության հրապարակում Հայ Ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը`մեկնաբանելով Դաշնակցության ներկայացուցիչների պնդումները, թե ՀԱԿ-ը, ի տարբերություն իրենց կուսակցության, միայն վերջերս է ադրբեջանական վտանգի նկատառումով Հայաստանի ներքին կայունությունը պահպանելու մտահոգություն արտահայտել:

«Սա արդեն ոչ միայն նույնքան բացարձակ, այլ նաեւ կրկնակի սուտ է: Կոնգրեսն իր ձեւավորման առաջին իսկ օրերից հստակորեն արտահայտել է այդ մտահոգությունը։ Դա հիմնավորելու համար ավելորդ չեմ համարում մեջբերել Համաժողովրդական շարժման 2008թ. մայիսի 2-ին կայացած համաժողովում ունեցած իմ ելույթի հետեւյալ հատվածը. «Ադրբեջանը պետք է հասկանա, որ ինչպիսի ներքաղաքական վիճակ էլ տիրի մեր երկրում, միեւնույն է՝ Ղարաբաղի դեմ ռազմական ոտնձգություն կատարելու պարագայում կհանդիպի հայ ժողովրդի միահամուռ դիմադրությանը։ Իսկ այդ դիմադրության առաջին շարքերում, վստահաբար, կհայտնվեն այսօր բանտերում գտնվող մեր ընկերները։ Ռազմական վտանգի առաջացման դեպքում ես ինքս կոչով կդիմեմ Համաժողովրդական շարժման մասնակիցներին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել իրենց քաղաքական գործողությունները եւ լծվել հայրենիքի պաշտպանության նվիրական գործին»,- հիշեցրել է ՀԱԿ առաջնորդը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---