ԵՎՐԱԶՏԸ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ԱՅՑԵԼԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - ԵվրԱզՏԸ-ի գլխավոր քարտուղար Գրիգորի Ռապոտան ծրագրում է մոտ ժամանակներս այցելել Հայաստան: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Դուշանբեյում հայ լրագրողներին է հաղորդել ինքը` Գ.Ռապոտան: Նրա խոսքերով, Երեւանում նախատեսվում է քննարկել Հայաստանի եւ ԵվրԱզՏԸ-ի միջեւ դիրքորոշումների մերձեցման հարցերը: Գ.Ռապոտան նշել է, որ այժմ, երբ Հայաստանին ԵվրԱզՏԸ-ի դիտորդի կարգավիճակ է տրամադրվել, արդեն հնարավոր է փոխգործակցություն տնտեսության որոշակի ոլորտներում: Մասնավորապես, նա նշել է Հայաստանի հիդրոէներգետիկ պաշարների յուրացման բնագավառը: Հիշեցնենք, որ ԵվրԱզՏԸ-ին անդամակցում են` Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---