ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՆԱԿԻ` ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Օրերս Լոնդոնի «ԷքսՍել» ցուցահանդեսային համալիրում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որի ժամանակ Հայաստանին հանձնվել է հատուկ մրցանակ` լեռնաարդյունաբերության բնագավառում լուրջ ձեռքբերումների համար: Միջոցառմանը ներկա էին տարբեր երկրների կառավարության անդամներ, խոշոր գործարարներ եւ Լոնդոնում հավատարմագրված դիվանագետներ: ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն` աշխարհի 15 հավակնորդ երկրներից վերջին փուլ էին անցել Հայաստանը, Ռուսաստանը, Կոնգոն, Չինաստանը, Պերուն եւ Տանզանիան: Ինչպես նշված էր մրցանակաբաշխություն կազմակերպիչների տարածած տեղեկատվությունում, «Հայաստանը նախկին Խորհրդային Միությունից առաջին երկիրն էր, որն ընդունեց եւ կիրառեց արեւմտյան չափանիշներին համարժեք օրենսդրական դաշտ: Հայաստանի ներդրումային միջավայրն ամենանախընտրելին է համարվում Միջին Ասիայի եւ Կովկասյան տարածաշրջանում: Օտարերկրյա ներդումների ծավալները ընդլայնելու նպատակով, Հայաստանի կառավարությունը աշխատանքներ է տանում առավել նպաստավոր ներդրումային միջավայր ապահովելու ուղղությամբ»:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---