«Հարսանաքար»-ի մոտ հարյուրավոր մարդիկ մոմավառությամբ հարգեցին Վահե Ավետյանի հիշատակը![]() PanARMENIAN.Net - «Հարսնաքար» ռեստորանի բակում այսօր երեկոյան` ժամը 21.00-ից հարյուրավոր մարդիկ էին հավաքվել` մոմավառությամբ հարգելու հունիսի 17-ին ռեստորանում ծեծի ենթարկված ՊՆ բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հիշատակը: Հարյուրավոր մարդիկ շրջապատել էին «Հարսնաքարը» և մոմեր էին վառում ռեստորանի պատերի մոտ, ռեստորանի պատին գրվել էր «Հարսնաքար-Հանցաքար», փակցվել էին Վահե Ավետյանի լուսանկարը, «Չե՛ք մարսելու» , «Վահե Ավետյանը ես եմ» պաստառներ: Ակցիային մասնակցում էին Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ` Անահիտ Բախշյանը, Լիլիթ Գալստյանը, Լևոն Զուրաբյանը, Արմեն Մարտիրոսյանը, Լարիսա Ալավերդյանը, Արմեն Ռուստամյանը և շատ այլ հասարական ու մշակությաին ոլորտի ներկայացուցիչներ: Ակցիայի մասնակիցները մոմավառությունից հետո հավաքվել էին ռեստորանի մուտքի մոտ, որտեղ, ի դեպ, այդ ժամանակ հարսանիք էր: Մուտքի մոտ բախում եղավ ոստիկանների և ակցիայի մասնակիցների մի մասի միջև. հավաքվածները փորձում էին ներս մտնել ռեստորան, իսկ ոստիկանները դիմադրում էին, հավաքվածներն էլ ի պատասխան վանկարկում էին. «Նեմեց՝ մարդասպան», «Նեմեց՝ հեռացիր» և նման արտահատություններ: Չնայած հորդառատ անձրևին` հավաքվածները դեռ որոշակի ժամանակ շարունակում էին մնալ ռեստորանի տարածքում: Այդպես էլ չկարողանալով ներս մտնել ռեստորանի տարածք՝ որոշվեց ակցիան շարունակել վաղը`հուլիսի 1-ին ժամը 13.00-ին նախագահական նստավայրի առջև: Աճառյան 29 հասցեում գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը: Հունիսի 29-ին ծեծից հետո այդպես էլ ուշքի չգալով մահացել է ՊՆ կենտորանական կայազորի ռազմական հոսպիտալ ՊՆ բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Partner news Ծնողին հայտնել էին, որ այն հավաստագիրը, որով երեխան կարող էր անվճար բուժվել, այլևս պիտանի չէ «Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին և ԱՄՆ բարեկամ ժողովրդին»,,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում Իտալիայում արտադրված հատուկ ցանցը պաշտպանում է ոչ միայն կարկտահարությունից, այլ նաև ցրտահարությունից «Կսպասենք մինչև հինգշաբթի»,-ասաց Հայկավանի գյուղապետը Partner news |