Վահե Ավետյանին նվիրված բողոքի ակցիաները շարունակվում են

Վահե Ավետյանին նվիրված բողոքի ակցիաները շարունակվում են

PanARMENIAN.Net - Նախագահական նստավայրի առջև` Բաղրամյան 26 հասցեում, ժամը 13:00-ին տեղի ունեցավ բողոքի ակցիա նվիրված դաժան ծեծից մահացած զինվորական բժիշկ Վահե Ավետյանին: Ակիցայի մասնակիցները, ովքեր ներկայումս շարունակում են իրենց բողոքը`երթով, ունեն "Հայաստանն առանց օլիգարխների", "Վերջ հանցավոր օլիգարխներին" և նմանատիպ բովանդակությամբ պաստառներ: Նրանք նախագահից պահանջեցին պատժել Վահե Ավետյանի մահվան մեջ մեղավորներին: Հավաքաված մասնակիցները ոստիկանության ուղեկցությամբ շարժվեցին դեպի Ազգային ժողով` վանկարկելով` "Նեմեց սրիկա", "Նեմեց մարդասպան": Ակտիվիստներից մեկը` բարձրախոսով կոչ անելով պայքարին միանալու ասաց. "Վահե Ավետյանի փոխարեն հաջորդը կարող ենք լինել մենք:

Բողոքի ակցիայի մասնակիցները քայլում են դեպի Հանրապետության Հրապարակ, Գլխավոր Դատախազություն և Կառավարություն` վանկարկելով "Վահե Ավետյանը ես եմ":

12  30.06.12 - Մոմավառության արարողություն "Հարսնաքարի" դիմաց ի հիշատակ Վահե Ավետյանի
Partner news
 Ուշագրավ
Երևանի Խանջյան, Ալեք Մանուկյան, Տիգրան Մեծ փողոցներում այսօր դարձյալ խցանումներ են, որ արդեն մի քանի ժամ են տևում
2006 թվականի հունիսի 15-ին ընդունվել են «ՀՀ դրոշի մասին» և «ՀՀ զինանշանի մասին» օրենքները
«Ծայրամասերից մարդիկ հասնում են կենտրոնո ու մնում շվարած, այդպես չի լինում»,-ասաց քանդակագործ
Partner news