48  24.10.10 - Մարտունու դիրքերում, Արցախ

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական «Ինստիգլալ» կոչվող դիպուկահարը այն չէ, ինչ ներկայացվում է

Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանական «Ինստիգլալ»  կոչվող դիպուկահարը այն չէ, ինչ ներկայացվում է

PanARMENIAN.Net - Մարտունու ուղղությամբ տեղեկայված սահամանապահ զորամասերից մեկում լրագրողների և այդ զորամասի զինվորների հետ զրույցի ժամանակ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ստեղծած ու տարածած միֆերին:

Ադրբեջանի՝ «Ինստիգլալ» կոչվող դիպուկահարի մասին հարցին պատասխանելով, նորակոչիկներն ասացին, որ ոչինչ չգիտեն, բացի նրանից, որ վտանգավոր է, որովհետև այդ զենքից միայն ադրբեջանցիներն ունեն:

ՊՆ մամուլի խոսնակը բացատրեց, որ «Ինստիգլալն» ադրբեջանական արտադրության մեծ տրամաչափի դիպուկահար է, որի գաղափարն Ադրբեջանն առանց լիցենզիայի վերցրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Վտանգավորության աստիճանը լեգենդի է հասել, որովհետև 14.5 տրամաչափի գնդակերը պատնեշները հեշտությամբ են անցնում:

«Մարդիկ սովոր են լեգենդներին հավատալ, իսկ Ադրբեջանը կարողանում է լավ հորինել: Բայց չի կարող ասել, որ 14.5 մմ տրամաչափի կատարյալ դիպուկահար է ստեղծել, որը 3000 մ հեռահարություն ունի»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով իրականում լավ դիպուկահարները չեն լինում ինքնալիցքավորվող, քանի որ դա նվազեցնում է դիպուկությունը:

Օրինակ, լավագույն դիպուկահարներից մեկը համարվող սև նետն ինքնալիցքավորվող չէ: Սովորաբար լավ դիպուկահարի օպտիկական նշանը և փողը մեկ գծի վրա են լինում, իսկ իստիգլալին այդպես չէ: Օպտիկական նշանոցն էլ որակյալ չէ և, վերջապես, լավ դիպուկահարը չի կարող սովորական գնդացրի փամփուշտներով լինել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---