Իլհամ Ալիեւը հասկանում է, որ հակամարտության ուժային լուծման հույսերն, անհեռանկար են

PanARMENIAN.Net - Նավթադոլարները, որոնց հետ այդքան մեծ հույսեր են կապում Ադրբեջանում, կուտակվում են Ալիեւի կլանի եւ էլի մի տասնյակ նավթաբարոնների գրպաններում: Ադրբեջանի քաղաքացիների սոցիալական դրության վրա այդ գումարները փաստորեն ոչ մի ազդեցություն չեն ունենում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի որոշ շրջաններ մինչ օրս չունեն կանոնավոր էլեկտրամատակարարում: «Պատճառն անհեթեթ է` չի բավարարում վառելամազութը..»,-նշել է նա: Լ.Մելիք-Շահնազարյանը հիշեցրել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը. «Նավթ ունենալ դեռեւս չի նշանակում ունենալ արդյունավետ տնտեսություն եւ մարտունակ բանակ: Անարդյունավետ է անմիջական կապ տեսնել այդ երկու հարցերի միջեւ: Եվ, հակառակը, կարելի է ասել, որ նավթի գործոնը, հաճախ բարոյալքում է տնտեսությունը եւ կաշառակերության, եւ կլանային համակարգի ձեւավորման տեսակետից»:

Մյուս կողմից, համոզված է հայ քաղաքագետը, կրթության որակը եւ մտավոր զարգացումն Ադրբեջանում այնքան ցածր մակարդակի վրա են, որ գնվող ռազմական տեխնիկան եւ կապի միջոցներն այնտեղ ուղղակի մետաղի ջարդոնի են վերածվում: «Մենք դա կարող էինք տեսնել 1992-94 թթ., նույնը տեսնում ենք այժմ: Պատահական չէ, որ մարդասպան Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում մտավորապես ոչ լիարժեք ճանաչվեց: Իսկ դա նրանց բանակի վերնախավն է: Որքան հիշում եմ երկրորդ ադրբեջանցի-կուրսանտը տառապում է ամնեզիայով: Ինքը Իլհամ Ալիեւն էլ է հասկանում, որ ղարաբաղյան հակամարտության ուժային լուծումների հույսերն, անհեռանկար են: Տնտեսությունն այստեղ կապ չունի»,-ընդգծել է նա:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---