Շարլ Ազնավուր. Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը իմ իրականացած երազանքն է

PanARMENIAN.Net - «Ես հպարտությամբ եմ ասում, որ հայկական ծագում ունեցող ֆրանսիացի եմ: Կրթությամբ ես հարյուրտոկոսանոց ֆրանսիացի եմ, մնացած ամեն ինչով` հարյուրտոկոսանոց հայ»: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է աշխարհահռչակ շանսոնյե Շարլ Ազնավուրը: Նրա խոսքերով, հայրենիք ամեն այցելության հետ նա ավելի շատ հայերեն բառեր է սովորում: «Հնարավոր է, ես շուտով կարողանամ լավ խոսել հայերեն: Ես շատ կցանկանայի, որ ֆրանսերենը երկրորդ լեզուն դառնար Հայաստանում: Ճիշտ է, այստեղ շատ ավելի ընդունված է ռուսերենը, սակայն գոնե երրորդ տեղում թող ֆրանսերենը լինի»,-ասել է Ազնավուրը: Մեծ շանսոնյեի խոսքերով, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը իր իրականացած երազանքն է: Իր հերթին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Քյունին նշեց, որ լսում է Շարլ Ազնավուրի երգերը պատանեկան հասակից եւ միշտ եղել է նրա երկրպագուն: «Ազնավուրի երգերը շատ թանկ են ինձ համար, բայց հատկապես ես սիրում եմ La Boheme»,-ասել է նա:
 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---