Մարտական ծառայության կանոնների խախտման արդյունքում զինվոր է մահացել

Մարտական ծառայության կանոնների խախտման արդյունքում զինվոր է մահացել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 28-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Հայաստանի ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է 1995-ին ծնված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը, 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔՕ 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

Մայիսի 10-ին` ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին զինծառայողը մահացել էր: Մահվան պատճառը նույնն էր՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումը:

Հաջորդ օրը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել էր Իջևան, այցելել դեպքի վայր, այնուհետև ռազմական ոստիկանության Իջևանի տարածքային բաժնում ՀՀ ՊՆ քննչական ծառայության, ռազմական ոստիկանության վարչության պետերի, բանակային զորամիավորման և զորամասի հրամանատարների, բարձրաստիճան այլ զինվորականների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացրել:

Նախարարին ներկայացվել էին գործով նախաքննության ու ծառայողական քննության բոլոր մանրամասներ, նա հանձնարարել էր անել հնարավորը՝ ճշմարտությունն արագ բացահայտելու և մեղավորներին գտնելու համար:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---