// IP Marketing video - START// IP Marketing video - END

Հայաստանի մտավորականները ուղերձ են հղել Վ.Պուտինին Ռուսաստանում հայերի սպանությունների կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պետք է դժգոհություն հայտնի իր ռուս գործընկերոջը, իր մտահոգությունները հայտնի ՌԴ-ում հայերի սպանության կապակցությամբ, ինչպես նաեւ պաշտոնական պարզաբանումներ պահանջի Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանից: Այդ մասին ասվում է Հայաստանի ստեղծագործական միությունների եւ մտավորականության ուղերձում: Հայաստանի ստեղծագործ մտավորականությունը պահանջում է նաեւ ՀՀ ԱԳՆ-ից Երեւան կանչել Ռուսաստանում Հայաստանի դեսպանին անհրաժշետ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով, հիշեցնելով նրան, որ քաղաքակիրթ երկրներում դիվանագիտական ներկայացուցիչների պարտականությունն է հայրենակիցների անվտանգության ապահավումը: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ հայ մտավորականներին մտահոգում է նաեւ ՌԴ-ում ծագումով հայերի վրա հարձակումների եւ սպանությունների աճը, ընդ որում այդ դեպքերից ոչ մեկը մինչ այժմ չի բացահայտվել:

«Հատկանշական է, որ նման երեւույթները տեղի են ունենում Ռուսաստանում Հայաստանի տարվա ընթացքում: Փաստորեն, Ռուսաստանում նշվում է ոչ թե Հայաստանի տարի, այլ հայերի «որսի» տարի: Ռուսական իշխանությունները եւ իրավապահ մարմինները պետք է պատասխանեն այն հարցին, թե նշված դեպքերը թաքնված սադրանք չեն արդյոք` երկու պետությունների եւ ժողովրդների միջեւ ատելություն սերմանելու նպատակով»,-ասվում է փաստաթղթում, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:



Նշենք, որ հայ մտավորականների ուղերձը շուտով կփոխանցվի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
 Ուշագրավ
Յուրաքանչյուր անձնագրայինում հնարավոր կլինի կնքել վերը նշված ժամկետում անձնագիր ստանալու պայմանագրեր, բացի շաբաթվա մեկ օրից
Հարցը քննարկվել է «Երևանտրանս» ՓԲԸ-ի հետ համատեղ
Օլիմպիադային մասնակցել են աշխարհի 71 համալսարանի թիմեր
Աշխատանքային օրենսգրքի 153 հոդվածի համաձայն, աշխատողների համար լրացուցիչ և հատուկ ընդմիջումներ են նախատեսված