ՀՀ մշտական բնակչությունը 4.300 մարդով պակասել է. Հուլիսի 1-ի դրությամբ 3 մլն 5 հազար ենք31 հուլիսի 2015 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ ՀՀ բնակչության ընթացիկ հաշվառմամբ, 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը կազմել է 3.5.500 մարդ, այդ թվում քաղաքայինը` 1.910.600 և գյուղականը` 1.094.900 մարդ: 2014-ի համեմատ մշտական բնակչությունը պակասել է 4300 մարդով, որից 1300-ը քաղաքային բնակչությունից, իսկ 3000-ը՝ գյուղական, գրում է Tert.am-ը: 2015-ի հունվարի 1-ի համեմատ մշտական բնակչության թվաքանակը պակասել է 5100-ով, ինչը ձևավորվել է միգրացիայի բացասական մնացորդի (-9.2 հազ. մարդ) բնական հավելաճին (4.1 հազ.մարդ) գերազանցող ցուցանիշի հաշվին: Հուլիսի 31-ին ՄԱԿ-ը զեկույց է հրապարակել աշխարհի բոլոր երկրներում ժողովրդագրության կանխատեսումներով, որտեղ նկարագրված է Երկիր մոլորակի բնակչության փոփոխությունների դինամիկան մինչև 2100-ը: Ըստ փաստաթղթի, Հայաստանի բնակչությունը (2015-ին` 3 մլն 18 հազար) մինչև 2030-ը կնվազի մինչև 2 մլն 993 հազար, իսկ մինչև 2050-ը կկազմի 2 մլն 729 հազար` կորուստը կկազմի 9,6%: 2100-ին մեր երկրի բնակչությունը կկազմի 1 մլն 739 հազար մարդ` 50 տարում կրճատվելով գրեթե մեկ միլիոնով: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը Նա կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները Արամ Ա–ն՝ Էրդողանին․ Քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը՝ մի փորձիր Սփյուռքը հակադրել Հայաստանին Նա նշել է, որ Ապրիլի 24-ը սոսկ նահատակների ոգեկոչումի օր չէ, այլ պահանջատիրական կամքը առավել ամրացնելու կոչ է ԱԳՆ․ 2020-23-ին ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականությանն ու դրա հետևանքներին Նշվում է, որ ՀՀ–ն շարունակում է ակտիվ ներգրավածությունը ցեղասպանության հանցագործության դեմ պայքարում |